Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նիհարելու համար սննդակարգ. 168.am

Նիհարելու համար սննդակարգ. 168.am

Գոյություն ունի շատ արդյունավետ սննդակարգ: Այդ չափավոր ցածր կալորիական է և կարելի է կիրառել մինչև 3 շաբաթ: Ինչպես պնդում են սննդակարգի հեղինակները, յուրաքանչյուր շաբաթ կարելի է կորցնել 3-5 կգ, իսկ քաշի ընդհանուր կորուստը 3 շաբաթում կարող է կազմել 7-12 կգ: Բացի այդ, կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում 3 տարվա ընթացքում:

Բալանսավորված սննդակարգ

Ստորև սննդի շաբաթական չափաբաժինն է: Սննդակարգի 2-րդ և 3-րդ շաբաթներն առաջինի կրկնությունն են: 3 շաբաթ սննդակարգը պահպանելը պարտադիր չէէ: Ամեն ինչ կախված է Ձեր առջև դրված նպատակներից: Սննդակարգի պահպանման ընթացքում սննդի ընդունման ընդմիջումներին կարելի է ոչ գազավորված ջուր խմել:

Շաբաթական չափաբաժին

1. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ:
Ճաշ – 2 եփած հավկիթ, սպանախով կամ գազարով աղցան՝ բուսայուղով ցողված, 1 հատ լոլիկ՝ առանց աղ:
Ընթրիք – 200-250 գ սթեյք՝ բուսայուղով տապակված, աղցան՝ թարմ բանջարեղենով և բուսայուղով:

2. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց:
Ճաշ – 100 գ սթեյք, 1 չափաբաժին աղցան՝ թարմ բանջարեղենից:
Ընթրիք – 200 գ եփած միս, 1 բաժակ մածուն:

3. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց:
Ճաշ – 1 հատ գազար, բազուկ կամ նեխուրի մեկ մեծ արմատ՝ տապակած բուսայուղով, 1 հատ լոլիկ, 1 հատ մանդարին կամ սալոր, 1-2 նարինջ:
Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին:

4. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ:
Ճաշ – 1 եփած հավկիթ, 3 խոշոր եփած գազարով աղցան, 150 գ պանիր:
Ընթրիք – մրգային աղցան (բանան չի կարելի):

5. Նախաճաշ – քերած գազար՝ կիտրոնի հյութով:
Ճաշ – 0.5 կգ եփած ձուկ, 1 լոլիկ:
Ընթրիք – 1 հատ սթեյք, աղցան՝ թարմ բանջարեղենից (կարելի է օգտագործել կաղամբ, բազուկ, գազար, վարունգ, բուլղարական պղպեղ):

6. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ:
Ճաշ – 0.5 կգ շոգեխաշած հավի միս:
Ընթրիք – 2 հատ հավկիթ, քերած գազար, 1 բաժակ թեյ:

7. Նախաճաշ – 1 բաժակ թեյ:
Ճաշ – 150-200 գ շոգեխաշած տավարի միս, 1 խնձոր:
Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ